Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հավակնում է բրոնզե մեդալներին

Հավակնում է բրոնզե մեդալներին
01.05.2018 | 09:15

Երեկ ուշ երեկոյան կայացած «Տոտենհեմ»-«Ուոտֆորդ» հանդիպումով ավարտվել է պրեմիեր լիգայի 35-րդ տուրը: Տանտերերը հյուրերին հաղթել են 2:0 հաշվով ու 71 միավորով ընդհուպ մոտեցել երրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին», որը Պոչետինոյի սաներից արդեն մեկ միավորով է ընդամենը առաջ` պլյուս լիվերպուլցիների ավել անցկացրած մեկ խաղը, որը տվյալ պարագայում միայն ու միայն բացասական դեր ունի:

Եթե «Տոտենհեմն» անկորուստ անցնի մրցաշրջանի մյուս հանդիպումները, առաջնության բրոնզե մեդալները նրանը կլինի: Իհարկե, նախորդ մրցաշրջանի համեմատ սա նշանակում է որոշակի նահանջ, սակայն երկրորդ տարին մրցանակակիրների շարքում լինելը կատակ ցուցանիշ չէ պրեմիեր լիգայի նման բարդ առաջնությունում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2269

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ